Աշխատանքեր են տարվում, որ արցախցիները սեպտեմբերի թոշակն ու նպաստը կարողանան ստանալ «Արցախբանկի» մասնաճյուղերից

Աշխատանքեր են տարվում, որ «Արցախփոստ» ընկերության միջոցով կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն ունենան 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակն ու նպաստը (բացառությամբ զինվորական կենսաթոշակի), ստանալ «Արցախբանկի» մասնաճյուղերից։ Այս մասին տեղեկանում ենք «Արցախփոստ» ՓԲԸ-ից։
2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների տրամադրման մասին կտեղեկացնենք հավելյալ:
31 Հոկտեմբեր, 2023 16:09
995