ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղյակ են ռուսական «Առաջին ալիք»-ով ցուցադրվող հակահայկական հաղորդումների հեռարձակման արգելքին վերաբերող ձեռնարկումներին և այս պահին քննարկվում են դրանց լուծման տարբերակները,- անդրադառնալով ՀՀ-ում ռուսական ալիքների փակմանն ուղղված հանրային պահանջին՝ Araratnews.am-ին հայտնեցին նախարարությունից։

Իսկ թե այդ հեռարձակումների հնարավոր արգելանքն ինչպես կանդրադառնա կաբելային հեռուստաընկերությունների վրա՝ նախարարությունից պարզաբանեցին, որ որևէ պարագայում ռուսական «ՌՏՌ-Պլանետա», «Ռոսիա-Կ» և «Առաջին ալիք» հեռուսաալիքների եթեր չհեռարձակվելը չի ազդի մալուխային (կաբելային) այլ հեռուստաալիքների հեռարձակման վրա՝ նշելով, որ այդ ալիքները հանրային մուլտիպլեքսով եթեր են հեռարձակվում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում։

 

Հիշեցնենք, որ  ռուսական «Առաջին ալիքը» սուտ, կեղծ և հակահայկական քարոզ է ցուցադրել՝ ծաղրելով ՀՀ լեգիտիմ վարչապետին, հայ քաղաքական գործիչներին՝ նրանց ներկայացնելով խամաճիկների տեսքով: ՀՀ վարչապետին վերագրում են հոգեկան հիվանդություններ, նաև զրպարտում իբր արյուն թափելու ցանկության մեջ։ Հայկական սոցհարթակներում ֆլեշմոբ էր անցկացվում ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակման արգելքի պահանջով:

628