ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խնդրեց Վահան Քերոբյանին ներկայացնել ՀՀ-ի առավելությունները։

«Մեզ ասեք ոլորտ առ ոլորտ, ճյուղ առ ճյուղ, միկրոճյուղ, թե ինչ կարգի ուղղություններում ինչ զարգացում եք տեսնում, ինչ բարելավումներ են պետք ՀՀ-ում, որ մեր հասարակությունն իմանա, որ մեր իշխանությունները բավականին մեծ աշխատանքներ են  կատարում, որ այս կամ այն ոլորտը զարգանա»,- նշեց Սուքիասյանը։

Նա շեշտեց, որ այս գլոբալ հարցերի ուղղությամբ պետք է գնալ, որ հասարակությունն էլ իմանա ինչ մեծ աշխատանք է կատարվում։

«Հարցեր են, որոնք ես ուզում եմ ոլորտ առ ոլորտ ասենք, որովհետև եղել են ոլորտներ, որ 3 տարում 100 կամ 200 տոկոս աճել են․ սա նշանակում է՝ գործիքներ են կիրառվել, եկեք դրանք կիրառենք նորից և ունենանք հաջողություններ»,- եզրափակեց Սուքիասյանը։

825