Նոյեմբերի 3-ին հեռախոսազրույց են ունեցել ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեին Ամիր Աբդոլլահիանը։

Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ։ Ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է տուժած խաղաղ բնակչությանը շուտափույթ հրադադարի և շտապ մարդասիրական օգնության տրամադրման անհրաժեշտությունը։

Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով Ռուսաստանի ջանքերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը և իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ​​ուղի տեղափոխելուն։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ արդի հարցերի։

704