![](https://araratnews.am/admin/images/1681372729.webp)
Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի ԱԳ նախարարները և Պակիստանի արտաքին գործերի պետնախարարը հանդիպում են անցկացնում Սամարղանդում։
Մինչ հանդիպման մեկնարկը Սերգեյ Լավրովը, Քին Գանգը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ռաբբանի Խարը միասին լուսանկարվել են, որից հետո հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով։
Հինգշաբթի օրը Սամարղանդում անցկացվում է Աֆղանստանի հարեւան երկրների նախարարական համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտգործնախարարները։ Կողմերը կքննարկեն հետագա քայլերը Աֆղանստանի քաղաքական կարգավորմանը նպաստելու, այս երկրում հումանիտար և սոցիալ-տնտեսական իրավիճակը կայունացնելու, ինչպես նաև Քաբուլի մասնակցությամբ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և տրանսպորտային և էներգետիկ նախագծերի իրականացման ուղղությամբ։
Լավրովը Սամարղանդ էր ժամանել նախօրեին։ Բացի Աֆղանստանի վերաբերյալ համաժողովին մասնակցելուց, ուրբաթ նախարարը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը և նախարարական հանդիպմանը՝ Ռուսաստանի Դաշնություն-Կենտրոնական Ասիա ձևաչափով։