Բլինքենը Թուրքիայում կքննարկի տարածաշրջանային հարցերը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Բլինքենին և նրան ուղեկցող պատվիրակությանը Անկարա տեղափոխող ինքնաթիռը «Էսենբողա» օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 23:58-ին:
«Էսենբողա» օդանավակայանում Բլինքենին դիմավորել են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, արտաքին գործերի նախարարության Ամերիկայի դեպարտամենտի երկկողմ քաղաքական կապերի գծով գլխավոր տնօրեն դեսպան Յապրաք Բալքանը, Անկարայի փոխնահանգապետ Նամըք Քեմալ Նազլին և բազմաթիվ պաշտոնյաներ։
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Ֆիդանի և նրա ամերիկացի գործընկեր Բլինքենի միջև կայանալիք պաշտոնական բանակցություններում կքննարկվեն Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։
06 Նոյեմբեր, 2023 15:16
545
Թուրքիայի նախագահի երախտիքն եմ ուղղում Հայաստանի Հանրապետությանը․ թուրք նախարար
16 Հոկտեմբեր, 2026 15:57
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին
16 Հոկտեմբեր, 2026 10:58
Թուրքիայում 48 նահանգներում հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ
15 Հոկտեմբեր, 2026 12:18