
Ես կարծում եմ, որ 2023 թվականի համեմատ՝ 2024 թվականի բյուջեի աճը զգալի է, արդյոք դա մեր երազանքների աճն է, իհարկե ոչ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա հայտնեց, որ 2024 թվականի բյուջեն կազմում է 168 միլիարդ դրամ, 2023-ի ճշտված բյուջեն՝ 140 միլիարդ 484 միլիոն դրամ է:
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում նախատեսվում է ջրծաղկի պատվաստանյութի կիրառություն: Նախարարը ներկայացրեց, որ 2024-ին Իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16.4 տոկոսով՝ 728 մլն դրամի շրջանակներում: «Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության ու աշխատունակության պահպանմանը, նաև որոշակի առումով անվտանգային կարևոր լուծում է»,- ասաց Ավանեսյանը: