Եվրահանձնաժողովը մտահոգություն է հայտնել ԵՄ-ում և ամբողջ աշխարհում հակասեմական միջադեպերի աճի կապակցությամբ։

«Մենք տեսնում ենք հակասեմական միջադեպերի և հռետորաբանության վերածնունդ Եվրամիությունում և ամբողջ աշխարհում: Գերմանիայում սինագոգի վրա մոլոտովի կոկտեյլներ են նետում, Ֆրանսիայի բնակելի շենքերի վրա նկարում են Դավթի աստղերը, Ավստրիայում պղծում են հրեական գերեզմանոցը, Իսպանիայում հարձակվում են սինագոգների և հրեական խանութներ վրա, ցուցարարները հրեաների դեմ ատելության կարգախոսներ են վանկարկում»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

Միայն Ֆրանսիայում հոկտեմբերի 7-ից հազարից ավելի հակասեմական ակտ է գրանցվել, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Եվրահանձնաժողովը մատնանշում է ԵՄ-ի վճռականությունը՝ պաշտպանելու իր բոլոր՝ էթնիկ, կրոնական և այլ համայնքների բարեկեցությունը:

320