Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուշիի ոլորաններում 9 անձի կյանք խլած վթարի դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով։

Այս մասին Araratnews-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

Կատարվում է նախաքննություն։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ուշիի ոլորաններում բախվել էին «Ջիպ», «Օպել», Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։

Վթարի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

71