Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 72-ամյա Գուրգեն Կ.-ին։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, իսկ բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Նշված ավտոմեքենան սպասարկում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝  ժողովրդին հայտնի Բլեյանի դպրոցին։

208