Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ քաղաքացիները Կոնգրեսի ընտրությունների արդյունքներով «ոչ» են ասել պատերազմին, և Իրանը աջակցում է այդ ուղերձին. հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնց ոչ պաշտոնական արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստացել Սենատում։

«Առաջնորդվելով խղճի ձայնով կամ կյանքի բարձր արժեքի պատճառով՝ ամերիկացիներն ասել են «ոչ» պատերազմին, և մենք աջակցում ենք այդ կոչին»,- գրել է խորհրդարանի խոսնակը ամերիկյան X սոցիալական ցանցում։

Նա նաև զգուշացրել է Վաշինգտոնին, որ «միջազգային հովանավորների և շանտաժիստների» շահերի համար ամերիկացի ընտրողների կամքն անտեսելը լուրջ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար։

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ոչ պաշտոնական արդյունքների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունը Սենատում ստանում է 51 տեղ՝ ապահովելով մեծամասնությունը։

71