Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը, անդրադառնալով ԱՄՆ-ում ռասայական խտրականության խնդրին, ընդգծել է, որ Գերմանիան չպետք է վերևից նայելով դատապարտի Միացյալ Նահանգներին՝ հաշվի առնելով պատմականորեն երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունները։

«Ռասայական խտրականությունը ԱՄՆ-ում իսկապես գոյություն ունի, սակայն ո՞վ ենք մենք՝ գերմանացիներս, որ վերևից նայելով դատապարտենք նրանց դրա համար։ Մի՞թե այս հարցին չպետք է մոտենանք որոշակի խոնարհությամբ և երախտագիտությամբ։ Ո՞վ մեզ ազատագրեց նացիզմից։ Դա արեցին նաև ամերիկացիները, ինչպես նաև բրիտանացիները, ֆրանսիացիներն ու ռուսները։ Այդ թվում՝ ուկրաինացիները, քանի որ այն ժամանակ դա Խորհրդային Միությունն էր։ Սակայն ամերիկացիները նույնպես այդ թվում էին»,- ասել է Վադեֆուլը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն առանցքային դեր է ունեցել նաև հետպատերազմյան Գերմանիայի տնտեսական վերականգնման, մասնավորապես՝ Արևմտյան Գերմանիայի զարգացման գործում։

Վադեֆուլը հիշեցրել է նաև, որ 1989 թվականի վերջին, երբ քննարկվում էր Գերմանիայի վերամիավորման հարցը, եվրոպական մի շարք երկրներում կասկածներ կային վերամիավորված Գերմանիայի՝ միջազգային հանրությանը խաղաղ ինտեգրվելու հնարավորության վերաբերյալ։ Մինչդեռ, նրա խոսքով, Վաշինգտոնը աջակցել է այդ գործընթացին՝ Գերմանիային ևս մեկ հնարավորություն տալով։

 

68