Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 11-ական, խարդախության՝ 8, խուլիգանության՝ 5, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու և ապօրինի որսի՝ 4-ական, թմրանյութի իրացման ու սառը զենքի իրացման՝ 3-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սպանության փորձի, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, համակարգչային հափշտակության, կաշառակերության, ընտանեկան բռնության, անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշումը խախտելու և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 13 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 4 մարդ զոհվել է, 63-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

673