«Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել
Նոյեմբերի 6-ին, ժամը 15։56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արա լեռան ամառանոցներից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աստվածընկալի ձոր» կոչվող տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 18։13-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ, որից 10 հա մարել են հրշեջ-փրկարարները։
07 Նոյեմբեր, 2023 00:23
488
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02 Հոկտեմբեր, 2026 18:48
«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների նմանվող զանգվածների փոխանցման հերթական փորձը (տեսանյութ)
27 Մայիս, 2026 18:11
«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
21 Մայիս, 2026 18:14