Մեզ համար շարունակում է շատ սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը և մենք կարծում ենք, որ այս հնարավոր փաստաթղթի՝ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի երկու երկրների միջև սահմանագծի ամրագրումը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«ՀՀ-ն շարունակում է շահագրգռված մնալ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր կնքելու հարցում»,-ասաց նա: Նա նշեց, որ այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա: «Միջնորդները որոշակի աշխատանք են իրականացնում նաև նոր հանդիպում կազմակերպելու համար»,- ասաց նախարարի տեղակալն ու նշեցոր սպասում են՝ տեղի ունենա նոր հանդիպում:

ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ հարցին Վահան Կոստանյանը պատասխանեց, որ երբ որոշում լինի, կտեղեկացնեն: Նա ասաց, որ տեսականորեն հնարավոր է և՛ մասնակցել, և՛ չմասնակցել: «ՀԱՊԿ-ից դուր գալու իրավական պրոցես չկա»,- ասաց նա:

379