
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը իր հրեական ծագման մասին ամենամեծ սխալն էր Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Տաշքենդից Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից վերադառնալիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ինչու՞ է ամբողջ աշխարհը բողոքում ԱՄՆ-ի դեմ։ Որովհետև ԱՄՆ-ը թիրախ դարձավ այն բանից հետո, երբ սկսեց աջակցել Գազայի հատվածում իսրայելական ջարդերին: Ընդամենը երեք օրում Ստամբուլում մեկուկես միլիոն մարդ է հավաքվել, դա ինչ-որ բան է ասում։ Նրանք կարծես ասում են. «Լսիր մեր ձայնը, խոսիր աշխարհի հետ մեր ձայնով»։ Բլինքենն իր ամենամեծ սխալը թույլ տվեց հենց սկզբում: «Ես եկել եմ այստեղ (Թել Ավիվ) որպես հրեա՝ ի պատասխան այն բանին, որ Ստամբուլում 1,5 միլիոն մարդ է հավաքվել», - ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Իսրայելն այս պահին «անխոհեմության» կենտրոնն է։