
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանի մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը կիբերհարձակման հետևանքով Հնդկաստանի էլեկտրաէներգետիկ ցանցի 70%-ի ենթադրյալ խափանման մասին չի հաստատվում որևէ պաշտոնական աղբյուրի կողմից, հերքվել է նաև Հնդկաստանի կառավարության համապատասխան կառույցների կողմից և նաև հերքվում է փաստերի հիման վրա։
Հնդկաստանի մամուլի տեղեկատվական բյուրոյի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Նմանատիպ դիրքորոշում են հայտնել նաև Հնդկաստանի էլեկտրաէներգիայի նախարարության ներկայացուցիչները։
Հնդկաստանի ազգային էլեկտրական ցանցի կառավարման համակարգի պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունը մնում է 140-150 ԳՎտ մակարդակի վրա, որը լիովին բավարարում է էներգիայի սպառման ներկայիս կարիքները, որոնց գագաթնակետային արժեքները չեն գերազանցում 273 ԳՎտ-ը։ Արտադրության 70%-ով կրճատումը կնշանակի արտադրանքի անկում մինչև կրիտիկական 80 ԳՎտ և և կհանգեցնի էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների ամբողջ երկրում, ինչը իրականում տեղի չի ունենում (եթե ցանցի 70%-ը խափանվի, դա կնշանակի, որ կմնա շահագործման հզորության միայն 30%-ը։ Այսինքն՝ գագաթնակետային պահանջարկը՝ 273 ԳՎտ × 0.30 = 81.9 ԳՎտ):
Այս պահին Ջամմուի և Քաշմիրի որոշակի շրջաններում գրանցվել են միայն էլեկտրաէներգիայի աննշան անջատումներ, որոնք համակարգային բնույթ չեն կրում և չեն ազդել ազգային էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Հաշվի առնելով առկա տվյալները՝ «Հնդկաստանի էլեկտրացանցի 70 տոկոսի անջատված լինելու» մասին պնդումները պետք է դիտարկել որպես տեղեկատվական և հոգեբանական ազդեցության տարր, որը որևէ փաստական հիմք չունի։
«Մենք պատերազմ չենք փնտրում, եթե Պակիստանը նույնը չի ուզում»,- հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը: