
Լավ կլիներ, որ հիասթափությանը զուգահեռ պարոն Թրամփը նախընտրական գործընթացներում ամուր դիրքերից պահանջեր հրադադարի պահպանումը: Այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում հիմա նախընտրական գործընթաց է: Մյուս թեկնածուն ավելի հստակ է խոսում Արցախի խնդրի լուծման մասին:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրեն մտահոգում են մեր ներքին «բայրաքթարները»: «Մեկ բայրաքթար ինտելեկտուալ զինվորական կառույցների շնորհիվ իջեցվել է, եւ էլի կլինեն»,- ասաց պարոն Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև Վազգեն Մանուկյանի կոչին եւ նրան միացած կենդանի «բայրաքթարներին», որոնք ավելի վտանգավոր են եւ գործում են գետնին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի դեմ, որին մասնակցում են Թուրքիան, վարձկան ահաբեկիչները: Ադրբեջանը երեք անգամ խախտել է հոկտեմբերի 10-ին, 18-ի, 26-ին ձեռք բերված հումանիտար հրադադարը: Ադրբեջանը թիրախավորում է լրագրողներին, խաղաղ բնակչությանը, ծննդատունը, մշակութային կառույցներն անթույլատրելի զինատեսակներով: