Իրանի հատուկ բանագնացը Բաքվից մեկնել է Մոսկվա՝ քննարկելու ղարաբաղյան հիմնահարցը
Իրանի փոխարտգործնախարար, հատուկ բանագնաց Աբաս Արաղչին մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրանական նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Մոսկվա է մեկնել Բաքվից: Ադրբեջանում Աբաս Արաղչին հանդիպել է երկրի նախագահի, փոխվարչապետի, արտգործնախարարի, փոխարտգործնախարարի ու նախագահի քաղաքական հարցերի օգնականի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Արաղչին կայցելի նաև Երևան ու Անկարա:
29 Հոկտեմբեր, 2020 16:43
563
ԱՄՆ-ն քննարկում է «Բոլոր ռումբերի մայր» անվամբ հայտնի զենքով Իրանին հարվածելու տարբերակը․ CNN
15 Հոկտեմբեր, 2026 11:24
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ գործողությունների մինչև ընտրություններ․ Axios
14 Հոկտեմբեր, 2026 10:23
Թրամփը հայտարարել է, որ շատ շուտով որոշում կկայացնի Իրանի հարցով
14 Հոկտեմբեր, 2026 10:10