Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում անօդաչու թռչող սարք է արձակվել է քիմիական գործարանի վրա։

Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, նոյեմբերի 14-ի գիշերը Սելցո գյուղում  գտնվող «ԽՍՀՄ 50-ամյակի անվան Բրյանսկի քիմիական գործարանում» կառուցվող արտադրամասում պայթուցիկ նյութով չպայթած ինքնաթիռի տիպի անօդաչու սարք է հայտնաբերվել։ Միաժամանակ երեք տեղից կոտրվել է արտադրամասի տանիքը։ Դեպքի վայր են հրավիրվել հատուկ ծառայությունների աշխատակիցներ։

Անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

653