Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Արփինե Դավոյանը ԱԺ հայտարարությունների ժամին  անդրադարձավ Արծվիկ Մինասյանի խոսքին:

 

«Արծվիկ Մինասյանը այսօր Միջազգային արդարադատության դատարանի, Եվրախորհրդի, բոլոր միջազգային կառույցների տեղը իրեն վերապահեց՝ արձանագրեց, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, տվեց քաղբանտարկյալների բնորոշումից 5 կետից բաղկացած 3-ը, կարճ ասաց և գնաց: ԵԽԽՎ-ն 2012 թվականին ընդունված բանաձևով վերահաստատել է 2011 թվականին իր կողմից ընդունված չափանիշներն առ այն, թե ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալներ: Բանաձևում հստակորեն սահմանվում է, որ ահաբեկչական գործողությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղբանտարկյալներ: Միայն այն հանգամանքը, որ անձը կամ անձինք ընդդիմադիր են, բավարար հիմք չէ նրանց քաղբանտարկյալ որակելու համար, նույնիսկ եթե նրանց ազատազրկումը կարող է բողոքի ալիք բարձրացնել: Հարգելիներս, քաղաքական բանտարկյալ լինելու համար պետք չէ գալ այստեղից տալ իրավական գնահատականներ և այդ գնահատականներով ամբողջացած որոշել, որ դուք ճիշտ եք»,- ասաց Արփինե Դավոյանը:

 

Նա նշեց նաև, որ կապ չունի, թե անձը ով է՝ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող, հարևանի տղա, թե՞ այլ անձ. քաղբանտարկյալ լինելու համար միայն կարևոր է անձի արարքը: Այն արարքը, որում անձը մեղադրվում է: 

 

 

 

 

 

482