Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգտագործել Ռուսաստանից գնված С-400 (Triumph) զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին նախօրեին՝ նոյեմբերի 16-ին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հաղորդում է Anadolu գործակալությունը։

«Մենք մեր երկրի անվտանգության համար աշխատում ենք շուրջօրյա։ Մենք չենք կարող գնել С-400-ներ և դրանք մի անկյուն դնել, երբ մեզ դա անհրաժեշտ լինի, մենք կսեղմենք կոճակը, և բոլորը, ովքեր հետաքրքրված են, կտեսնեն, թե ինչ կլինի»,- ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ։
Գյուլերը նաև ասել է, որ Թուրքիան նախատեսում է գնել 40 Eurofighter Typhoon բազմանպատակային կործանիչ։

«Մենք ցանկանում ենք գնել Eurofighter. Սա շատ արդյունավետ ինքնաթիռ է։ Այդ ինքնաթիռները կապված են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իսպանիայի հետ»,- նշել է նախարարը։

534