Նոյեմբերի 18-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել: Նա հայտնել էր, որ մոտ 2 միլիոն 360 հազար դրամի ապրանք է առաքել ոմն Միքայելի՝ նույն օրը գումարը վճարելու պայմանով, սակայն նա ստանալով ապրանքը՝ չի վճարել և խաբեությամբ հափշտակել է ապրանքը:

Խարդախության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված խարդախությունը կատարել է երևանցի 54-ամյա տղամարդը, որը ներկայացել էր այլ անունով: Նոյեմբերի 20-ին նա Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին:

Խաբեությամբ հափշտակված ապրանքի մի մասը հայտնաբերվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է:

271