ՀՀ ընդդիմության դիմակը վերջապես պատռվեց։ Հիմա արդեն պարզ է՝ ինչի համար Քոչարյան-Սերժ տանդեմը իրենց դիզածը փրկելու համար ծայրահեղ քայլերի գնացին՝ ընդհուպ մինչեւ Արցախի հանձնումը. որովհետեւ գլխավոր դաշնակից  Ռուսաստանը վերջիններիս՝ Հայաստանում իշխանափոխություն անելու պահանջը մերժել էր։

Փաստորեն, դեռեւս 2021թ․ իրենց մութ նպատակների համար ընդդիմությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ աջակցության խնդրանքով՝ անգամ, եթե դա արժենալու էր հայրենիքի, սեփական ժողովրդի անկախությունը, բարեկեցությունն ու արժանապատվությունը:

Խնդրանքի մասին հայտարարել է հենց  Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ միաժամանակ նշելով,  որ այն մերժվել է․ «Ռուսական կողմը մերժել է խնդրանքն այն պատճառով, որ իշխանափոխությունը կարող է ազդել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա և նոր պատերազմ հրահրել»,- պարզաբանել է Զատուլինը։

 

 

Նշենք, որ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Հայաստանի ընդդիմությունը ժամանակին դիմել է Մոսկվային՝ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում աջակցություն ստանալու համար։

«Մոսկվան կարծում էր՝ փաստաթղթից հրաժարվելը կարող է նոր պատերազմ հրահրել, չէր ցանկանա խառնվել դրա մեջ։ Մենք ասացինք՝ ոչ մի կերպ։ Եթե ​​Փաշինյանը ստորագրել է 2020թ նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի ավարտի այս հայտարարությունը։ Եթե ​​նա պաշտոնանկ արվի, նորից ռազմական գործողություններ կսկսվեն, մենք կներգրավվենք, մեզ կներքաշեն, իսկ մենք չենք ուզում, մենք մեր գործերն ունենք այնպես որ, ձեռք մի տվեք նրան»,- հայտնել է Զատուլինը՝ հավելելով, որ «այսօր ԼՂ-ում ոչ մի հայ չկա, հարյուր հազար մարդ հետ է քաշվել ու գնացել։ Այս տեղահանությունն իրականացվել է Ադրբեջանի գործողությունների ազդեցության տակ, որի հետ մենք չենք վիճել այս հարցում՝ ստանձնելով խաղաղապահ գործառույթներ»։

 

 

1072