Նոյեմբերի 20-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Եղվարդի բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացիներ, որոնց մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ:

 Տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորները Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Հմայակ Գալստյանն է և 33-ամյա Գևորգ Գալստյանը:

Վերջիններս հիվանդանոցում չէին հայտնել իրենց ինքնությունը:

Նույն օրը ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն նրանց և ակումբի անվտանգության աշխատակից, Երևանի բնակիչ 30-ամյա Աղասի Գալստյանի միջև:
 
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Shamshyan.com-ի տեղեկություններով հիվանդանոց դիմած Հ. և Գ. Գալստյանները հարազատ եղբայրներ են:

1977