Գործի 70%-ա անում ենք, 30%-ը քաղաքացիները պետք է անեն. վարչապետը՝ սահմանամերձ համայնքներում տուն կառուցելու մասին (տեսանյութ)

ՀՀ-ում գործում է ծրագիրը, մենք ասում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով սահմանամերձ բնակավայրում, ըստ կառավարության հաստատած ցանկի, կկառուցի տուն, բանկը տալիս է 16 միլիոն դրամ վարկ, և կառավարությունը պարտավորվում է փակել և մայր գումարը, և տոկոսները: Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:
«Ես մի քիչ հոռետեսորեն եմ վերաբերվում այն ծրագրերին, որտեղ քաղաքացուն ամեն ինչ տալիս ենք, ասում ենք՝ դու ոչ մի բան մի արա»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործի 70 տոկոսն անում են, 30 տոկոսն էլ պետք է քաղաքացիներն անեն: «Քաղաքացուց մնում է փողը վերցնի, հողամասն ունենա և գնա իր տունը կառուցի»,- ասաց նա և կարևորեց այդպիսի ծրագրերի իրազեկման բարձրացումը:
24 Նոյեմբեր, 2023 19:43
356
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
08 Մայիս, 2025 18:13
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
08 Մայիս, 2025 16:33
Վարչապետի որոշմամբ Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ
08 Մայիս, 2025 15:55
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
08 Մայիս, 2025 18:13
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը
08 Մայիս, 2025 16:33
Վարչապետի որոշմամբ Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ
08 Մայիս, 2025 15:55