Այսօր` նոյեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին:

Հարցերից մեկին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ինքնաքննադատությամբ զբաղվի.

«Արդյոք մենք հերոս բառը շատ չենք օգտագործում կամ ինչքանով ենք ըստ պատեհության օգտագործում այդ բառը: Մեր իրականության մեջ տեղի ունենալիք կարևոր փոփոխություններից մեկը, որ մեզ համար, այսպես ասած, անհրաժեշտություն է՝ հերոսության առօրեականացումն է և առօրեականության հերոսացումը:

Միտքս կարող է շատ տեսական հնչի, ես մտածում եմ` այն, ինչ որ մեր ընկալմանբ և բնորոշմամբ մենք համարում ենք հերոսություն, պետք է դառնա հերոսություն, մենք առօրեկան շատ բաներին պետք է վերաբերվենք որպես հերոսության։

Դուք խոսում եք մանկավարժությունից, ես ավելի հեռուն կգնայի, օրինակ՝ կարո՞ղ ենք հերոս համարել այն մարդուն, ով ուղղակի մի փոքր ձեռնարկություն է ստեղծել և այնտեղ գործունեություն է կատարում, իր ընտանիքի բարեկցությունն է ապահովում և վճարում է պետության հարկերը:

Իմ կարծիքով, այո՛: Այս է պատճառը, որ մենք ունենք ամենամյա մրցանակաբշխութուն՝ «Մեր օրերի հերոսը»։ Այս մարդը աշխատեց, հարկ վճարեց, իր աշխատանքի շնորհիվ աշխատավարձ է ստանում և մանակավարժը, և զինվորականը, և վարչապետը»:

559