Նիկոլ Փաշինյանը խոսեց մոդուլային ռեակտորներ կառուցելու, ինչպես նաև դրանց խոչընդոտների և դրական կողմերի մասին:

«ՀՀ-ն ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու խնդիր ունի: Մենք բանակցում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Կորեիայի մեր գործընկերների հետ, հասկանալու՝ որը ձեռընտու կլինի: Մենք հետաքրքրված ենք մոդուլային ռեակտորների նոր ի հայտ եկող տեխնոլոգիաներով, որովհետև, ես ինչքան գիտեմ, աշխարհում ոչ մի գործող մոդուլային ռեակտոր չկա կամ շինարարության փուլում են: Բոլորովին վերջերս մեր նախարարության տարածքային կառավարման նախարարության Էներգետիկ ոլորտի մեր պատվիրակները ԱՄՆ են մեկնել, որպեսզի հասկանան նրանց պատրաստակամությունը մոդուլային ռեակտորներ ունենալու մասին։

Մենք պետք է որոշենք՝ գնային և ամենատարբեր առումներով որն է մեզ ավելի ձեռնտու, այդ քննարկումների արդյունքում կընտրենք մեզ համար ամենահարմար և ձեռնտու տարբերակը:

Էներգիայի առումով մի միտում էլ կա, աշխարհում սկսել են կառուցել մարտկոցային էլեկտակայաններ, այսինքն՝ ցանկացած էներգիա կուտակում են, կոպիտ ասած՝ ակումուլյատ էլեկտրակայաններ են, որոնք ՀՀ-ի համար շատ հետաքրքիր են։ Մենք արևային էներգիայի համար հսկայական ռեսուրս ունենք և պիտի կարողանանք այդ էներգիան կուտակել կուտակիչների մեջ, պատկերավոր ասած՝ ցերեկը հավաքել և  գիշերը ծախսել. սա ՀՀ-ի էներգետիկ անկախության մակարդակը կմեծացնի»,- նշել է վարչապետը:

1701