Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ

Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հայաստանի Հանրապետության վարչապետը և Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել:
28 Նոյեմբեր, 2023 19:01
327