Հայտնի է, թե երբ կորոշվի Ռուսաստանում նախագահական ընտրությունների օրը

Դեկտեմբերի 13-ին նախանշված նիստում ՌԴ Դաշնային խորհուրդը կհայտարարի Ռուսաստանում նախագահական ընտրությունների մասին, որոնք պետք է կայանան հաջորդ տարվա մարտին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը։
«Իմ տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին Դաշնային խորհուրդը պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի մասին»,- լրագրողներին ասել է նա։
Ընտրական օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2024 թվականի մարտի կեսերին։
28 Նոյեմբեր, 2023 19:20
370