Վրաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և վստահության ամրապնդմանը Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակներում։

Այս մասին Ադրբեջանում ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Բուրչուլաձեն քննարկել է մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանի մարտահրավերները։

Հանդիպմանը նշվել է նաև երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության կարևորությունը, ինչպես նաև ռազմավարական մակարդակով հանդիպումների ներկայիս դինամիկայի պահպանումը, որը կնպաստի երկրների և տարածաշրջանի զարգացմանը:

275