Աշտարակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
![](https://araratnews.am/admin/images/1701197406.jpg)
Նոյեմբերի 28-ին, ժամը 20։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին, մարվել՝ 21:05-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1960 թ․) հետևի անիվները և սրահը։
28 Նոյեմբեր, 2023 22:50
715
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ ամուսիններն ու անչափահաս 3 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
25 Հուլիս, 2024 19:05
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության, խուլիգանության վարույթով երկու անձ կալանավորվել է
22 Հուլիս, 2024 14:01
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
14 Հուլիս, 2024 10:40