Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ին և 30-ին, դեկտեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 29-ին և 30-ին առանձին հատվածներում հնարավոր է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և Երևանում՝ 4-5 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 29-ին և 30-ին, դեկտեմբերի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
29 Նոյեմբեր, 2023 14:10
1284