ԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակային իրավունք կստանան Հայաստանում։ 

«Մարդիկ, որոնք կենսաթոշակ էին ստանում ԼՂ-ում, այսինքն՝ նշանակված էր՝ ստանում էր, հիմա, մեր տվյալներով, այս խմբին պատկանող մարդիկ 2023 թվականի սեպտեմբերը ներառյալ թոշակը ստացել են: Այս խմբի մարդիկ իրենց թոշակները շարունակում են ստանալ ՀՀ-ում: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների թոշակները չեն ստացել ըստ էության, բայց որոշման ընդունումից հետո կստանան, այսինքն թոշակի կորուստ չեն ունենա: Երկրորդ խմբի մարդիկ նրանք են, որ սկսել են ԼՂ-ում թոշակավորման գործընթացները  և ավարտին չեն հասցրել, և հիմա ՀՀ-ում մենք կարգավորում ենք, թե ինչ կարգով է ավարտին հասցվելու: Երրորդ խմբի մարդիկ, ում թոշակի դիմելու ժամանակը լրացել է՝ նաև դա է կարգավորվելու: Բոլորը նույն կարգով կթոշակավորվեն և կստանան թոշակ»,- ասաց վարչապետը:

 

Թոշակառուները պետք է ներկայացնեն առցանց դիմում և ընտրեն բանկ, որից կցանկանան ստանալ իրենց թոշակները: Թոշակ ստանալու համար պետք է գրանցված լինեն ՀՀ-ի որևէ հասցեում:

 

Առցանց հարթակը հասանելի կլինի դեկտեմբերի 11-ից մինչև հունիսի 1-ը, որ կարողանան ներկայացնել առցանց դիմումները:

312