Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիի Տարապակա շրջանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07.55-ին՝ 185 հազար բնակչություն ունեցող Արիկա քաղաքից 153 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 106 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
02 Դեկտեմբեր, 2023 17:34
481