Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։45-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանցք գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Թումանյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետ ծառայող տնակում (մոտ 18 քմ) և հարակից ավտոտնակում (մոտ 25 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։57-ին։ Այրվել են տնակի առաստաղը՝ մասամբ (մոտ 12 քմ), ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և ավտոտնակում կայանած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:
05 Դեկտեմբեր, 2023 01:18
501
Արտաշատ-Երևան ավտոճանապարհին բախվել է 4 մեքենա. կան տուժածներ
06 Մայիս, 2025 18:21
Փարաքարում ավտոմեքենա է այրվել
05 Մայիս, 2025 20:10
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
27 Ապրիլ, 2025 16:55
Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը
08 Մայիս, 2025 20:58
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին
08 Մայիս, 2025 15:00
Թրամփը խնդրել է Էրդողանին միջնորդել Ուկրաինայի հարցում․ Hürriyet
08 Մայիս, 2025 12:40
Փարաքարում ավտոմեքենա է այրվել
05 Մայիս, 2025 20:10
ԱՄՆ օդանավակայաններից մեկում թռիչքի պահին մարդատար ինքնաթիռ է այրվել
21 Ապրիլ, 2025 22:53
Էջմիածնում ավտոտնակում առաջացած հրդեհի հետևանքով «Chevrolet Volt»-ը վերածվել է մոխրակույտի
16 Ապրիլ, 2025 19:01