
Ամերիկյան ռեալիթի հեռուստաաստղ, դերասանուհի, բլոգեր և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը սերիալ է նկարահանելու, որում նա ինքն է խաղալու գլխավոր դերը՝ բարձրակարգ ամուսնալուծության իրավաբան։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Նախագծի մեկնարկին որպես համապրոդյուսերներ մասնակցում են Քարդաշյանի մայրը՝ դերասանուհի Քրիս Ջեները, և սցենարիստ Ռայան Մերֆին։ Ներկայումս համաձայնագրի պայմանները դեռ մշակվում են, սակայն նախատեսվում է, որ նկարահանումները կսկսվեն 2024 թվականին, իսկ բազմամաս ֆիլմը Hulu ծառայության վրա կթողարկվի 2025 թվականին։
«Քարդաշյանի համար փաստաբան խաղալն այնքան էլ դժվար չի լինի, քանի որ նա պատրաստվում է փաստաբան դառնալ իրական կյանքում. նա սովորում է փաստաբանական քննության համար»,- նշում է պարբերականը:
Բացի այդ, նրա հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայտնի իրավաբան է։