Արձագանքելով վերջերս պտտվող լուրերին, ինչպես նաև համացանցում հայտնված բողոքներին, որ ՊԵԿը, իդեմս մաքսային միջնորդների (բրոկերների), գումար է գանձում հօգուտ պետության հրաժարված ապրանքներից, ցանկանում եմ տեղեկացնել, որ մաքսային միջնորդները պետական մարմիններ չեն, այլ մասնավոր, ծառայություն մատուցող կազմակերություններ են, որոնք քաղաքացիների անունից մաքսային մարմիններում հանդես գալու ծառայության համար գանձում են X գումար. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ՊԵկ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը:

« ՊԵԿը չունի որևէ լիազորություն ազդելու անհատ տնտեսվարողների գնային քաղաքականության վրա, այնուամենայնիվ, պատերազմի առաջին իսկ օրվանից, իմ անձնական խնդրանքն է փոխանցվել բորոր մաքսային միջնորդի ծառայություն մատուցող կազմակերություններին, որ հնարավորության դեպքում, հօգուտ պետության հրաժարված ապրանքների ձևակերպումներն իրականացվեն անվճար:

Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ անգամ դիմել մաքսային միջնորդ կազմակերպություններին և ևս մեկ անգամ խնդրել, որ հրաժարում հօգուտ պետության ընթացակարգով ձևակերպումները հնարավորության դեպքում կատարվեն անվճար:

Այն քաղաքացիները, ովքեր կբախվեն ներքոնշյալ խնդրի հետ, խնդրում եմ կապ հաստատել ուղիղ ինձ հետ 011/801095 համարով»:

81