Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շնորհակալություն եմ ուզում հայտնել վարչության անդամ գործընկերներիս այն վստահության համար, որ ցույց տվեցին։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ում վարչության անդամներն ընտրել են որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու։

«Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը և ուզում եմ ասել նաև, որ ինձ համար պատիվ էր մրցակցել այն ներկայացված թեկնածուների հետ, որոնք որ կային այսօր»,-ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալներից մեկի պաշտոնում կին թեկնածու առաջադրելուն, Ալեքսանյանը պատասխանեց․ «Լրիվ լեգիտիմ է ձեր պնդումը այն առումով, որ գուցե կին լիներ և դա ավելի լավ լիներ, բայց չընտրվեց կին։ Այսինքն՝ փակ գաղտնի քվեարկության պայմաններում դժվար է ասել, թե ինչ սկզբունք է աշխատում։

Այնուամենայնիվ, մեր ներկայացված կին թեկնածուները՝ առնվազն երկուսն էլ, բավականին կայացած են և երկուսն էլ քաղաքական ասպարեզում շատ ծանրակշիռ ներկայացվածություն ունեն»։

Նշենք, որ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու էին ցանկանում դառնալ ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։

194