Ալբերտ Հարությունյանը՝ պատանեկան ԱԱ-ի լավագույն բռնցքամարտիկ
Ալբերտ Հարությունյանը (75 կգ) ճանաչվել է Երևանում կայացած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության լավագույն մարզիկ:
Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը հաղթել էր Հնդկաստանի ներկայացուցիչ Սահիլ Սահիլին ու դարձել աշխարհի չեմպիոն:
Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալով և թիմային հաշվարկում գրավել երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին:
Ալբերտ Հարությունյանից բացի, ոսկե մեդալակիր էին դարձել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Արգիշտի Հակոբյանը (60 կգ): Արծաթե մեդալի էին արժանացել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) և Սամվել Սիրամարգյանն (70 կգ), իսկ Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:
06 Դեկտեմբեր, 2023 01:03
909
Մազի որակը միայն գեղեցկության հարց չէ, այլ՝ ձեր ինքնավստահության հիմքը
27 Օգոստոս, 2026 22:00
Պատերազմով ենք ազատագրելու Արցախը, այլ կերպ հնարավոր չէ. Ալբերտ Բազեյան
17 Ապրիլ, 2026 20:56
Ջուլիաննա Գրիգորյանի կատարումները Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակին նվիրված հուշ-երեկոյին (տեսանյութ)
20 Մարտ, 2026 22:10
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին. Արսեն Հարությունյան
21 Հոկտեմբեր, 2026 19:41
RAF Wrestling-ը հրապարակել է իր առաջին pound-for-pound վարկանիշային աղյուսակները, որոնցում տեղ են գտել Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը
20 Հոկտեմբեր, 2026 20:52
Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններին
19 Հոկտեմբեր, 2026 11:37