Հայաստանի 10 ծանրորդ կմասնակցի Քաթարի մայրաքաղաք Դոհայում դեկտեմբերի 4-ին մեկնարկած Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) Գրան Պրի երկրորդ մրցաշարին։

100 երկրների 400 ծանրորդներ կպայքարեն նաև 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների համար։

Կանանց Հայաստանի թիմում ընդգրկել են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանին (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանին (երկուսն էլ ՝ 87 կգ)։

Տղամարդկանց թիմում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը (երկուսն էլ ՝ 102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ ՝ +109 կգ):

Մեր ծանրորդներից առաջինը դեկտեմբերի 6-ին մրցահարթակ դուրս կգա Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը:

616