Այսօր ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ Արեն Մկրտչյանի Ալավերդիում ընտրությունների ժամանակ դեպքերի մասին հարցին պատասխանելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ասաց, որ երեկ Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունն ու զոռբայությունը. հաղթեց օրենքը: Այն, ինչ երեկ տեղի է ունեցել Ալավերդիում, ամբողջովին օրինական է, այս դահլիճում ընդունված օրենքներին համահունչ, մեր ՏԻՄ օրենքի բոլոր կետերը պահպանված են, որևէ կետ չի խախտվել: Այնտեղ դրսում կամ ներսում դռների փակ կամ բաց լինելու, խոչընդոտելու, նաև քվեատուփը շուռ տալու  և այլնի հետ կապված, եթե կան իրավական գնահատականներ, կարծում եմ, համապատասխան մարմինները կտան:

 

Գնել Սանոսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը, որ տվյալ իրավիճակում թույլ է տվել, որ ավագանին օրենքով գործի:

Մանրամասները տեսանյութում ՝

 

412