Անդրադառնալով ԱԺ-ի ընդունած օրենքին, ըստ որի՝ 3 տարով երկարացվել է սահմանամերձ համայնքներին կոմունալ վճարների մասով տրվող պետական աջակցությունը, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվում են սահմանամեձ համայնքներում, ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը նկատեց, որ կառավարության մասնաբաժինը բավականին մեծ է։ Նա հետաքրքրվեց, թե աջակցության ծրագրերը ինչպես են ազդում սահմանամերձ համայնքների զարգացման վրա և ինչ շոշափելի արդյունքներ կան։  

Գնել Սանոսյանը հայտնեց, որ 3 տարով երկարաձգումը կարևոր է սահմանամերձ 82 բնակավայրերի համար: Այն համայնքները, որոնք իրենց մեջ ունեն սահմանամերձ բնակավայրեր, յուրաքանչյուր բնակավայրի համար առանձին հինգ միլիոն դրամ գումար է հատկացվել:

Մանրամասները տեսանյութում։

 

 

932