Գարեգին Նժդեհ 36 հասցեում պետական միջոցներով կառուցվել է բազմաբնակարան շենք 43 բնակարաններով, 118 անձանց բնակարաններ են նվիրելու:
Շենքում ավելանում են 5 բնակարաններ, 3-ը տրվելու են Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին, իսկ 2-ը երկրաշարժի ժամանակ բնակարանները վնասված անձանց, ում հանդեպ պետությունը պարտավորություններ ունի:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե նոր կառուցված շենքում ինչ վիճակում են բնակարանները հանձնվելու մարդկանց:
«Շենքը ամբողջությամբ վերանորոգված է, դուռ, լուսամուտ տեղադրված են, այն շահագործման է հանձնվել 2022 թվականին և ավարտական ակտը կազմվել է լիարժեք նախագծին համապատասխան»,- հարցին պատասխանեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Վարչապետը բարկացավ, եթե 2022 թվականին է շահագործման հանձնվել, ինչի համար են հիմա մարդկանց տրամադրում բնակարանները:
«Պատահական պոտենցիալ շահառուներ պետք է ինձ հանդիպեն ինչ-որ մի տեղում, չեմ թաքցնի ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հուղարկավորության ժամանկ են մարդիկ ինձ մոտեցել և ասել, որ այսպիսի խնդիր կա: Եթե կարելի էր մեկ ամսում այս ամենը անել, անցած մեկ տարում մենք ինչով ենք զբաղված եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները տեսնյութում