Տպավորիչ պահ՝ «Հայասաթ-1»-ի անջատումը հրթիռից. «Բազումք»-ը տեսանյութ է հրապարակել

«Բազումք» ընկերությունը հայտնել է հրթիռից «Հայասաթ-1»-ի անջատման մասին:
Ընկերությունը տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Ուրախ ենք ներկայացնել «Հայասաթ-1»-ի առաքելության ևս մեկ տպավորիչ պահ՝ արբանյակի անջատումը հրթիռից
Տեսանյութի ձախ կողմում կարող եք տեսնել հրթիռում զետեղված 1U չափի երկու Քյուբսաթերի դուրս գալը արձակող կայանքից՝ ENSO և HAYASAT-1»:
08 Դեկտեմբեր, 2023 04:05
650