«Արարատ» մամուլի ակումբի ակումբավար, լրագրող Նանե Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Պարոն հրամանատար, ներիր ինձ՝ ասել էի գնա ու կռվիր մինչև վերջ, բայց ոչ այս տեսակ վերջաբանով։Պարոն հրամանատար, թույլ տուր մի անգամ իմ կյանքում քեզ հրամայել՝ հետ արի, մի՛ գնա խնդրում եմ։ Պարոն հրամանատար, տար ինձ իմ մանկություն, ինձ դիր ուսերիդ ու թող էլի զգամ աշխարհի ամենաբարձր կետը, ինձ համար կրկին գնիր իմ սիրած կարմիր զինվորների խաղալիքներից, պատմիր, որ միշտ հաղթելու ենք թուրքին։Պարոն հրամանատար, միակ տեղն էր քո ուսը, որտեղ կարող էի գլուխս դնել ու մի վայրկյանում դառնալ հեքիաթի աղջիկը, ինչու զրկեցիր։Դու ասում էիր, որ քո աղջիկն եմ, քեզ աղջիկ պետք չի ու թողեցիր, որ երեք որդիներիդ բացատրեմ, թե ինչու։ Իմ միակ Ուժ, հետս չէիր ուզում խոսել, ասում էիր ամոթ է կայացրածս որոշման համար,որովետև որոշել էի երբեք չամուսնանալ, բայց հիմա խոստանում եմ ամուսնանալ ու տղա ունենալ՝ քեզ նման Հզոր ու Հայրենասեր։


Ես քեզ ամիսներ շարունակ չէի տեսել ու վախենում էի ձայնդ լսելուց, կարոտս խեղդում էի,որ մի օր՝ այս պատերազմից հետո, քեզ հետ նստեմ ու խոսեմ այն մասին, թե ինչ է զգում Հայուհին, ով այսքան զորեղ Եղբայր ունի։Լսու՞մ ես, հրամանատար, պատերազմից հետո, բայց ոչ այսքան դաժան ընթացքում՝ ինչու թողեցիր, որ մեծանամ արագ։ Ինչքան մնացիր շրջափակման մեջ ու դուրս եկար՝ փրկելով այդքան կյանքեր, մի կյանքն ի՞նչ էր, որ չպահեցիր՝ կրկին փրկելով 22 հոգու կյանք, որ դու գնաս, իմ Հերոս։ 23 տարի անձնուրաց կերպով ծառայում ես Հայրենիքին, հետ արի՛, որ էլի կրկնես՝ Հաղթելու ենք և վերջ։ Հետ արի՛, որ չմեծանամ, ինչու ես հասուն դարձնում...Հրամանատար, մարմինդ եմ այսօր 5 ժամ փնտրել մահացած Տղերքի շարքում, բայց չեմ գտնում, ասա, որ կրակը չի կպել քեզ, խոստանում եմ հատիկ-հատիկ մոխիրները կպցնել, արցունքներովս կենդանացնել քեզ, միայն թե արի, Գորիսս սգում է, Հայաստանս սգում է, ազգս Հերոս է կորցրել, մաման ու պապան այլևս լուռ են, քույրիկի ցավը մի թող միայն ինձ, հրաշք կինդ ու 3 որդիներդ սպասում են քեզ։


Լսու՞մ ես,իմ Հպարտություն, հետ արի՛, որովհետև մարտի դաշտում քո կարիքը կա, քո մարտավարական հնարքները պետք են, արի՛, իրավունք չունեիր կիսատ թողնել։ Քո կռված տեղում դեռ ծածանվելու է մեր դրոշը, օգնի՛ր վերևից, այդտեղ էլ եք շատ Հերոսներով հիմա պայքար մղում։ Նախկինում ասում էի առաջնագծում է Եղբայրս, հայացքի հպարտությունը պիտի միշտ պահեմ, իսկ հիմա դու խոստացիր, որ քո գրկում ինձ ամուր կպահես, ես ուրիշ Տուն չունեմ, ապեր... ախր ինչու...


Մեր Ջալալ Հարությունյանին՝ քո ավագ ընկերոջն էլ էիր խոստացել, որ կռվելու ես մինչև վերջ ու...
Հանուն քո կռվի՝ հաղթելու ենք մենք»:

 

 

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է մեր գործընկեր, «Արարատ» մամուլի ակումբի ակումբավար, լրագրող Նանե Արզումանյանի եղբայրը՝ ՀՀ ԶՈՒ սպա Արտուշ Արզումանյանը:

1403