Սպիտակ ֆոսֆորով զենք։

Արգելված զինատեսակ է, համարվում է քիմիական զենք։

Ֆոսֆորը բացի այրելուց, կարող է ներծծվել նաև մաշկով` բերելով մահվան։

Անգամ մինչև 10% մաշկի այրվածքի դեպքում կարող է ունենալ մահվան ելք։

Հարկավոր և անմիջական գործողությունները, երբ ենթարկվել եք ֆոսֆորային հարձակման։

☆ սպիտակ ֆոսֆորը դառնում է հեղուկ 44oC-ում, ուստի ոչ մի պարագայում ՉԻ ԿԱՐԵԼԻ օգտագործել տաք ջուր։

☆ բարձիկները ներծծել աղային լուծույթով և մշակել վերքը` նպատակը խոչընդոտել թթվածնի մոտքը և կանխել ֆոսֆորի այրումը։

☆ սառը և հոսող ջուրը արդյունավետ է, սակայն ռիսկը կա, որ ջրի շիթը կարող է տարածել ֆոսֆորը չվնասված մաշկի վրա։

☆ Նախկինում մշակում են պղնձի սուլֆատի 2%-ոց լուծույթով։ Ֆոսֆորը հպվելով պղնձի սուլֆատին, դառնում է սև և հեշտ նկատելի։ Այսպես հնարավոր է այն հեռացնել։

Սակայն ՊԵՏՔ է հիշել, որ պղնձի այս միացությունը կարող է վերքի միջով ներծծվել օրգանիզմ` առաջացնել փսխում, լուծ, օլիգուրիա, հեմատուրիա, հեմոլիզ, լյարդի նեկրոզ, տախիկարդիա և հիպոթենզիա (vomiting, diarrhea, oliguria, hematuria, hemolysis, hepatic necrosis, tachycardia and hypotension)։

Ներկայումս չեն օգտագործում պղնձի սուլֆատ։

☆ որպես ավելի անվտանգ տարբերակ կարող է լինել արծաթի նիտրատի 3%-ոց լուծույթը։

☆ Վիրահատության ժամանակ օգտագործում եմ Վուդի լամպ (Wood's lamp), որը արձակելով ՈւՄ ճառագայթներ` ֆլորէսցենցում է ֆոսֆորին և այն դառնում է տեսանելի` ուստի հնարավոր է հեռացնել։

Եվ ի՞նչ, հիմա էլ խորը մտահոգություն :

 

Սպիտակ ֆոսֆորով զենք։ Արգելված զինատեսակ է, համարվում է քիմիական զենք։ Ֆոսֆորը բացի այրելուց, կարող է ներծծվել նաև...

Опубликовано Գիտություն և տեխնոլոգիա / Science and Technology Пятница, 30 октября 2020 г.
784