Դեկտեմբերի 10-ին Արարատի մարզի Արբաթ գյուղում տեղի ունեցավ արցախյան պատերազմների նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացումը։ Հուշահամալիրը նվիրված է Վալերի Հակոբյանին, Պավել Երիցյանին, Ժորա Չոբանյանին, Հովիկ Զաքարյանին, Աղասի Գրիգորյանին, Ֆուրման Սաֆարյանին,Դավիթ Հարությունյանին, Բենիկ Քոչարյանին և Ռուբեն Չաթալյանին։ Բացմանը ներկա էին զոհվածների ընտանիքները, տեղի բնակիչները, համայնքի ներկայացուցիչները։

Արամ Մելտոնյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ հուշահամալիը կառուցվել է տեղի բնակիչների, Սարգսյան եղբայրների և նրանց անձնական կապերի շնորհիվ։

1574