Եթե ես եկել եմ հանգիստ ապրելու, ուրեմն սխալ եմ եկել: Ես հանգիստ ապրում էի մինչեւ այստեղ գալը: Այսօր մամուլի ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետը հիշեցրեց՝ իր աշխատավարձը 429.000 դրամ է, որն իր նախկին եկամտի 5-10 տոկոսն է: «Ես պարգեւավճար չեմ ստանում: Մինչ այդ ստացել եմ 408.000 դրամ աշխատավարձ: Հետո օրենքը փոխվեց, որից հետո ստանում եմ 429.000 դրամ: Հիմա քեֆ եմ անում»,- ասաց Մարությանը: 

Նա հերքեց այն լուրերը, թե եկամուտ է ստանում այլ տեղերից: «Եթե ես եկել եմ այստեղ ոչինչ չանելու, ցավներդ տանեմ, կգնամ հետ հանգիստ կապրեմ, շատ փող կաշխատեմ, էլի սիրված կլինեմ ժողովրդի կողմից, քանի որ միայն ժպիտ եմ պարգեւել ժողովրդին: Այն ժամանակ, որ հաղթել ենք Մաշտոցի պուրակում, դա դեռ կիսատ է: Այն կաֆեն դեռ կա, ինչ-որ մեկի սեփականությունն է, բայց պիտի տարածքը դառնա համայնքինը»,- վստահեցրեց քաղաքապետը: 

6776