Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը նախընտրում են ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Իրանի հետ տարաձայնությունները, կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ միաժամանակ նշելով, որ երբեմն նման ճանապարհով կարգավորումը հնարավոր չի լինում։
Նա շեշտել է, որ ԱՄՆ վարչակազմը Իրանի՝ Միացյալ Նահանգներին ուղղված պահանջներն անընդունելի, իսկ որոշ դեպքերում՝ վրդովեցուցիչ և անիրատեսական է համարում։
«Իրանի պահանջները ոչ միայն անընդունելի են, այլև որոշ դեպքերում՝ վրդովեցուցիչ, անհեթեթ և բացարձակապես անիրատեսական»,- նշել է նա լրագրողների հետ զրույցում՝ Փարիզ մեկնելուց առաջ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել, և կողմերը հեռու են կարգավորման հարցում բեկման հասնելուց, եզրափակել է Ռուբիոն։